ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
09:54, 28.03.2024 | mamul.am
4504 | 1

Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնող անձանց հավաքագրել են «Խորասանի ձայնը» Telegram ալիքի միջոցով։ Այն պատկանում է «Իսլամական պետության» աֆղանական թևին և աշխատում է Տաջիկստանի լսարանի համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Դիտարկվել են կոնկրետ անձի վերաբերյալ նյութեր։ Այնտեղ առկա է մեր գործընկերների տեղեկանքը, որտեղ գրված է, որ նա գրանցվել է Telegram ալիքում, որտեղ մարդկանց հավաքագրել են ահաբեկչություններ իրականացնելու համար։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նույն Telegram ալիքում հավաքագրվել են Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները։ Սա «Sadoi Khuroson» («Խորասանի ձայն») Telegram ալիքն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Գործակալությունը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր Աֆղանստանում «անկայունության գոտու» ստեղծման գործում ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ արգելված «Վիլայաթ Խորասանը» մեծացնում է ներուժը, ինչը ժամանակի ընթացքում թույլ կտա նրան անցնել Աֆղանստանի սահմաններից դուրս ահաբեկչությունների իրականացմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր