ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան
11:24, 28.03.2024 | mamul.am
1702 | 0

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը 168TV-ի եթերում անդրադառնալով Հայաստանում մեկը մյուսի հետևից փակվող մշակութային օջախներին և ընդհանրապես իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ներկայացրել է իր տեսակետը․
«Կարծում եմ՝ ինչպես մարդու կյանքը խլելը, այնպես էլ ստեղծագործական միավոր, ավելի շուտ՝ մշակութային օջախ փակելն առնվազն մեղք է։ Բացառությամբ մեկ դեպքի, որ իրապես պետք է հիմնավորվի, որ այդ օջախը մշակութային որևէ արժեք չի ստեղծում։ Եթե արժեք ստեղծում է, բայց քիչ, ապա ի՞նչն է պատճառը, ինչո՞վ կարելի է օգնել, որպեսզի այդ արժեքը շատանա։ Իսկ եթե նրա ստեղծածն արժեք չէ, ապա այդ թատրոնը, համույթը, նվագախումբը, երգչախումբն անիմաստ գործ է, հատկապես, եթե գործում է պետության հաշվին»,- ասել է նա։ Խմբավարի բնորոշմամբ՝ անթույլատրելի է մշակութային օջախի փակումը, հատկապես քաղաքական պատճառներով, քանի որ երկար տարիներ թատրոնը կար, ու հանկարծ որոշում են, որ թատրոնը կամ այդ համույթն այլևս պետք չէ, քանի որ ինչ-որ ժամանակ դրանց գեղարվեստական ղեկավարն իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել։ «ժամանակներ են, երբ փող ունեցողները դարձել են հասարակության բարձր խավը, իսկ արվեստի մարդը, մտավորականը, մանկավարժը վաղուց արժեք չունի, իսկ այն պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, այդ պետությունը կործանվում, չի կարող գոյատևել»,- ասել է Տիգրան Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր