ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ». Տիգրան Հեքեքյան
03:18, 29.03.2024 | mamul.am
2176 | 0

«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն։ 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»,- 168TV-ի եթերում ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հանդեպ հանրության անհասկանալի լռությանը: «1988 թվականին մեր գլխին երկրաշարժ սարքեցին, բայց ժողովուրդը շարունակեց իր պայքարը, հատկապես այն 7 օրը, երբ հավաքվել ու որոշում էինք կայացնում, դա մեր կյանքի գեղեցիկ տարիներն էին։ Նման մի բան տեղի ունեցել է Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։ Հիմա երևի հոգեբանները պետք է բացատրեն՝ մասսայական այսպիսի մի ախտ է, ընկճախտ է, անտարբերություն է, մարդիկ անտարբեր են։ Երբ փողոց դուրս չեն գալիս, ոչինչ, բայց որ ուրախանում են՝ չեմ կարողանում հասկանալ։ Մի քանի անգամ ասել եմ՝ մենք փոխանակ հզորանանք, կոսմետիկ վերանորոգումներ ենք անում՝ ներկում ենք ԱԺ ճաղերը, փոխում ենք բարվոք վիճակում մայթեզրերի քարերը։ Դրոշից են դժգոհում, որ անարգված է, բայց մի հատ տեսեք մեր սահմանին դրված դրոշի վիճակը, սահմանին կանգնած մեր զինվորի վիճակը ու դիմացը կանգնած ադրբեջանցի զինվորը։ Պետությունն իր զինվորի թիկունքին պետք է կանգնած լինի, որովհետև զինվորը կանգնած է սահմանին, եթե թիկունքը չեղավ, զինվորը խեղճանում է։ Որպեսզի բանակը հզոր լինի, պետք է դու հզոր դիվանագիտություն ունենաս, իսկ մենք վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ»,- ասել է Տիգրան Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր