ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ֆրանսիական բանակը միջոցներ չունի՝ Ռուսաստանի հետ պատերազմելու համար․ #LeFigaro
17:24, 28.03.2024 | mamul.am
3621 | 1

Ֆրանսիայի զինված ուժերը չեն կարող ռազմական ակտիվ գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, քանի որ բավարար ուժեր և միջոցներ չունեն: Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի գրող, Le Figaro թերթի մեկնաբան Ռենո Ժիրարը։

«Արդյո՞ք ֆրանսիական բանակը միջոցներ ունի՝ Ռուսաստանի հետ պատերազմելու համար։ Պատասխանը՝ ոչ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չէ ամիսներ շարունակ բարձր ինտենսիվությամբ պատերազմ վարել փորձառու հակառակորդի դեմ։ Ուկրաինա զորք ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն ասվել են հատուկ համատեքստում՝ ուկրաինացիներին ոգևորելու համար»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր