Crocus City Hall-ի վերականգնման վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա։ Այս մասին հայտարարել է Crocus Group-ի սեփականատեր Արազ Աղալարովի որդին՝ Agalarov Development-ի նախագահ Էմին Աղալարովը։ «Ուղղորդվում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մերձմոսկվայի նահանգապետի և հասարակության կարծիքով։ Crocus-ի վերանորոգումը կպահանջի առնվազն 150 մլն դոլար։ Մենք ցանկանում ենք պահպանել բոլորի աշխատատեղերը»,-ասել է Աղալարովը։
|