Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Հատուկ այն կեղծ թեզի քարոզողների համար, ովքեր պնդում են, թե իբրև միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը կարող է դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից, մեջբերում է այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթի համապատասխան հատվածը․ Ալիևը շատ պարզ ու հստակ խոսել է իր նպատակների մասին, վստահ եմ ՀՀ իշխանություններն էլ հոյակապ ծանոթ են դրան, ինչը նշանակում է, որ Փաշինյանը տեղյակ է, որ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն, ինչպես որ եղել է նախորդ երեք տարվա ընթացքում։ Մինչդեռ կա պատերազմը կանխելու ձև ու դա քո շահերի շուրջ կոնսեսուսների ձեռքբերումն է»։ |