ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոսկեպարցիները պահանջում էին` ՔՊ-ականները գան, գյուղում նման հայտարարություններ անեն». Տիգրան Աբրահամյան
01:06, 29.03.2024 | mamul.am
2792 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր` հողի վրա և ի՞նչ պետք է անենք:
Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր