ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու համար․ #FinancialTimes
16:48, 28.03.2024 | mamul.am
3510 | 0

Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու և ռուսական զորքերի հարձակումը զսպելու համար, գրում է Financial Times-ը:

Պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանական ռազմավարությունների ուկրաինական կենտրոնի տվյալները, նշում է, որ ռուսական բանակը ռազմաճակատում՝ թեկուզ փոքր, բայց մշտական հաջողությունների է հասնում, հատկապես՝ հարավային և արևելյան հատվածներում։ Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը նպատակ ունի աստիճանաբար գրավելու Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջանները։

«Վերջերս այդ մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոստանալով, որ արդեն գարնան վերջին Ուկրաինան կկարողանա նոր ամրություններ կառուցել 2000 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ Սումիի շրջանի հյուսիսային ճակատը: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ այդ նպատակների համար հատկացվել է ավելի քան 800 մլն դոլար»,- գրում է Financial Times-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր