ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է
22:18, 28.03.2024 | mamul.am
6089 | 0

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի` որպես շարժական «վուլականիզացիա» օգտագործվող ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և «Volkswagen ID 6»-ի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի՝ ներսում գտնվող իր ողջ գույքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր: Սակայն, դեռ աշխատանքները չսկսած` օգնության եկած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել։ Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր