ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա»․ Լավրով
09:48, 29.03.2024 | mamul.am
4274 | 1

ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին իր դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը՝ Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է փոխհամաձայնության բացակայության մասին և Հայաստան է հրավիրել ԵՄ առաքելության։

«Մենք նստեցինք մինչև գիշեր, հաստատեցինք ամեն ինչ, իսկ առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետները հանդիպեցին, պարզվեց՝ որոշման շուրջ համաձայնություն չկա։ Մի քանի օր անց Փաշինյանը ԵՄ խաղաղապահ առաքելության հրավիրեց Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ Այժմ այնտեղ զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր