ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ուկրաինան պետականության վերջնական և անշրջելի ձախողման առաջ է կանգնած». Արա Պողոսյան
19:21, 29.03.2024 | mamul.am
2281 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Մինչ Ուկրաինայից ամեն օր բղավում են սպառազինության մատակարարման պատճառով իրենց խնդիրների մասին, Արևմուտքն իր հարցերն է լուծում` սեփական քաղաքացիների բարօրությունը բերելով առաջին պլան։ Եվ դա բնական է, յուրաքանչյուր պետության առաջին և ֆունդամենտալ պարտականությունը նախ սեփական ժողովրդի բարօրության մասին մտածելն է (Հայաստանի ներկայիս պետական մտածելակերպն ասվածի հետ աղերս չունի):
Իսկ Ուկրաինա՞ն։ Ուկրաինան պետականության վերջնական և անշրջելի ձախողման առաջ է կանգնած, որն անընդհատ խորանալու է։
Պատահական չէ, որ ՌԴ նախագահը հայտարարում է, որ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ պատերազմի չի պատրաստվում` հիմնավորելով թե' ռազմական ծախսերի, և թե' ռազմական պատրաստության հանգամանքներով։ Սա ՌԴ-ի կողմից, թերևս, առաջին ազդակն է, որ կարող են պայմանավորվել Արևմուտքի հետ, ու ի վերջո, կպայմանավորվեն։ Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին։ Վստահաբար այն երկրների, որոնք դարձել են դիմակայության թատերաբեմ ու առաջին հերթին խոսքը 4 երկրների մասին է` Ուկրաինա, Պաղեստին, Սիրիա և իհարկե, Հայաստան։ Ժամանակին այս ցանկի առաջին տեղերում Վրաստանն էր, սակայն, մերժելով սաակաշվիլիական պետականակործան քաղաքականությունը, Վրաստանն այժմ գնում է հարաբերությունների բալանսավորման ճանապարհով, ինչն այս պայթյունավտանգ իրավիճակում Վրաստանին օգուտով դուրս գալու հնարավորություն է տալիս։
Հայաստանը և Ուկրաինան թերևս առավել տուժող կողմն են լինելու, և եթե այս պահին Ուկրաինայի պետականության վերջնական ճգնաժամը տեսանելի է, ապա Հայաստանը դեռևս չնչին հնարավորություն ունի հաղթահարելու քաոսային ճգնաժամերի վտանգը, եթե գնա հարաբերությունների հավասարակշռման ճանապարհով, ինչը միանշանակ և աներկբա հնարավոր չէ թշնամահպատակ վարչակարգի առկայությամբ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր