ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Փաշինյանին ղարաբաղյան ղեկավարությունը պետք է` որպես թիրախ». Լևոն Զուրաբյան
19:42, 29.03.2024 | mamul.am
2445 | 0

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարության նկատմամբ Փաշինյանի դժգոհության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Ս․ Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», ասել է․ «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն, կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։

Սա զայրացրել էր Փաշինյանին: «Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի։ Եվ նրանց փոխանցել, խորհուրդ տար, որ ավելի զգույշ արտահայտվեն։ Խոսել այն մասին, թե ինչ ֆորմալ ձև ստանա այդ կազմակերպությունը։ Բայց նրանց ղարաբաղյան ղեկավարությունը պետք է` որպես թիրախ»,- բացատրել է Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Փաշինյանին ղարաբաղյան ղեկավարությունը պետք է` որպես թիրախ». Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր