ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Աշխարհի ամենահայտնի սիամական երկվորյակներն ամուսնացել են
00:36, 30.03.2024 | mamul.am
28580 | 0

Սիամական երկվորյակներ Էբբի և Բրիթանի Հենսելներն, ովքեր իրենց կյանքը վավերագրում են TLC ռեալիթի շոուում, դուետից դարձել են եռյակ: Էբբին՝ ձախակողմյան երկվորյակը, ամուսնացել է: Նրա ընտրյալն ԱՄՆ-ի բանակի վետերան, բուժակ Ջոշ Բոուլինգն է, այս մասին գրում է Today-ը։

Զույգը միասին է դեռ 2021 թվականից, սակայն իրենց ամուսնությունը գաղտնի է պահել հանրությունից։ Այժմ քույրերն իրենց սոցցանցային հարթակներում ցույց են տվել արարողությունից լուսանկարներ։
20 վայրկյանանոց հոլովակում զույգը պարում և համբուրվում է հարսանեկան արարողության ժամանակ։ Էբբին և նրա քույրը կրում են անթև սպիտակ զգեստ՝ ժանյակավոր մեջքով, իսկ Բոուլինգը՝ մոխրագույն կոստյում։
Բոուլինգը նայում է հարսնացուի աչքերին, երբ Բրիթանին ժպտում է քրոջը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր