ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է
19:06, 31.03.2024 | mamul.am
2850 | 0

Թուրքիայի հետ սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա` Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ի թղթակիցը։

Պայթյուն է տեղի ունեցել շուկայում. Al Mayadeen-ի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Հեռուստաալիքը նշում է, որ քաղաքը գտնվում է Թուրքիայի կողմից աջակցվող ստորաբաժանումների վերահսկողության տակ։

Մեքենան պայթեցրել են մահմեդական Ռամադան ամսվա ծոմի ավարտից հետո, հայտնում է Reuters-ը։ Al Jazeera-ն գրում է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել պիկ ժամին, երբ տեղի բնակիչները ծոմից հետո գնումներ կատարելիս են եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր