ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հաղթանակը տոնող թուրք ընդդիմադիրը մահացել է պատշգամբի փլուզման հետևանքով
22:18, 01.04.2024 | mamul.am
5652 | 0

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Փալազի մահվան մասին:
Նա մահացել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։ Պատշգամբը, որտեղ նրանք նշելիս են եղել ընտրություններում կուսակցության հաջողությունը, փլուզվել է:

Կուսակցությունը հայտնել է, որ Փալազը հոսպիտալացվել է ևս 8 հոգու հետ: Բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99 տոկոսի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր