ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իրանում հայտարարել են, որ իրավունք են վերապահում՝ պատասխանելու Իսրայելի հարվածին
10:00, 02.04.2024 | mamul.am
3230 | 0

Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ վճռական պատասխան տալու Դամասկոսում երկրի հյուպատոսությանը Իսրայելի հարվածից հետո: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, փոխանցում է ТАСС-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը կրում է հարձակման հետևանքների ողջ պատասխանատվությունը: Մշտական ներկայացուցչությունում կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խստագույնս դատապարտել իսրայելական կողմի գործողությունները, ինչպես նաև օպերատիվ կերպով պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունը կատարողներին:

Ապրիլի 1-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսությանը։ Հաղորդվել է 6 զոհի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր