ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»․ Զախարովա
11:18, 03.04.2024 | mamul.am
3985 | 2

Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե, իբր, Մոսկվան և ՀԱՊԿ-ն չեն օգնել Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին Звезда հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես ստի մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այն գաղափարը, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեղավոր Ղարաբաղի հարցով Երևանի կայացրած որոշումների մեջ։ Դա սուտ է։ Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն առաջ էին տանում Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ «Ղարաբաղի բնակիչների իրավունքները որևէ կերպ չեն երաշխավորվել կամ գրանցվել փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լարվածությունը կախված է նրանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ «ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանի և երկրում տիրող իրավիճակի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր