ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+18 °C
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
11:30, 03.04.2024 | mamul.am
4213 | 0

«Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ը (EAPD) ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում։

Հաղորդագրության մեջ նշում է, որ 2022 թվականին Էլեն Ասատրյանը հավաքել էր ամենաշատ ձայները՝ դառնալով քաղաքային խորհրդի առաջին կին թեկնածուն, իսկ արդեն այսօր ամերիկահայ առաջին կինն է, որը երբևէ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը Լոս Անջելեսի՝ մեծությամբ 4-րդ քաղաքում։

«Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ը շնորհակալություն են հայտնել քաղաքային խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոթմանին՝ ճիշտ վարվելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր