ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ազդեցությանը»․ Զախարովա
15:30, 03.04.2024 | mamul.am
2211 | 0

Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ազդեցությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը։

«Երկրի տնտեսությունը զգալի կորուստներ կունենա, քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, կդժվարանան դրամական փոխանցումները, զբոսաշրջիկները կզրկվեն քարտով վճարելու հնարավորությունից։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը հասել է միլիոնի։ Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր