ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Բլինքենը զանգել է Ալիևին ու հավաստիացրել, որ ապրիլի 5-ի հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ
19:30, 03.04.2024 | mamul.am
3726 | 1

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զանգի առիթ է հանդիսացել ապրիլի 5-ին կայանալիք` Ուրսուլա ֆոն դեր Լեյեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումն է։

Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ հանդիպումն Ադրբեջանի դեմ ուղղված չէ։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին ասել է, որ իրեն հայտնի է՝ կայանալիք հանդիպումն անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, ուստի ինքը հարկ է համարում պարզաբանել, որ հանդիպման թեման Հայաստանի տնտեսական զարգացումն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր