ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Այրված տան մեջ հայտնաբերվել է 38-ամյա քաղաքացու դին
10:24, 04.04.2024 | mamul.am
1896 | 0

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Տունը այրվել է: Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե-ի դին (ծնված 1986թ.):

Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր