ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Այսպես է լինում, երբ ժողովուրդը որոշում է պաշտպանել իր շահերը». քաղաքագետ
11:36, 04.04.2024 | mamul.am
4062 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես արդեն ակնհայտ էր երեկ, Թուրքիայում սկսված անկարգությունները, հատկապես Վանում, տվեցին իրենց արդյունքը` իշխանությունները նահանջեցին և ընդդիմադիր քրդամետ կուսակցության թեկնածուն հաստատվեց Վանի քաղաքապետի պաշտոնում։
Վանի ժողովրդի սկսած անկարգությունները արդեն երեկոյան վերածվեցին իսկական տոնակատարության։
Այսպես է լինում, երբ ժողովուրդը որոշում է պաշտպանել իր շահերը։
Փաշինյան չէ, անգամ Էրդողանն է հաշվի նստում ժողովրդի որոշման հետ։
Իսկ Թուրքիայում իսկական փոփոխություններն առջևում են, եթե իհարկե Էրդողանը չորոշի ժամանակակից շուտ նահանջել և Ֆիդանին որպես նոր նախագահի պաշտոնակատար հռչակել»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր