ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ոստիկանությունը՝ «Mobile Centre»-ում տեղի ունեցած սպանության մասին
11:30, 04.04.2024 | mamul.am
2774 | 0

Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն:
Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում 32-ամյա տղամարդը բջջային հեռախոսների խանութում, ընտանեկան հարցերի պատճառով, «Մակարով» տիպի ատրճանակից սպանելու դիտավորությամբ կրակել է կնոջ քրոջ՝ խանութի 36-ամյա աշխատակցուհու գլխին, ինչից հետո ինքնասպանություն է գործել՝ նույն ատրճանակից կրակելով իր գլխին:
Դեպքի վայրում 32-ամյա տղամարդը երկտող է թողել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր