ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Այն, ինչ հիմա է տեղի ունենում, բացարձակ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ»․ Էդգար Ղազարյան
14:48, 04.04.2024 | mamul.am
1326 | 0

Այսօր ԱԺ-ում «Հայաստանի եվրոինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին Էդգար ղազարյանը, որպես Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան, հայտնեց իր մտահոգությունը վերջին տարիներին եվրոպական ինտեգրացիայի հարցում Հայաստանի ունեցած աննախադեպ հետընթացի կապակցությամբ։ «Այն, ինչ հիմա է տեղի ունենում, բացարձակ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, որովհետև ինտեգրացումը դա ոչ միայն Եվրոպական միության, այսինքն միայ մեկ, այլ նաև եվրոպական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն է, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության, Եվրոպայի խորհրդի և այլ կազմակերպությունների, որի առումով մինչև 2018 թվականը Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել»,-ասել է Ղազարյանը՝ փաստերով ներկայացնելով մինչև 2018 թվականը եվրոինտեգրացիայի գործընթացում Հայաստանի ունեցած հաջողություններն ու ներկայիս ձախողումները։

Էդգար Ղազարյանի ելույթը
Խորհրդարանական լսումները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր