Այսօր հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղից էր։ Նա տան միակ կերակրողն էր, 3 փոքրահասակ երեխաների հայր: Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով։ |