ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ»․ Սերժ Սարգսյան
17:24, 04.04.2024 | mamul.am
1502 | 0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների մասին հարցին․ «Ամենամեծ պրոբլեմն այն է, թե ինչի հիման վրա ենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ համաձայնեցված չի փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Գլխավոր բանակցողն ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն: Կարո՞ղ ենք մտծել, որ վաղը Ադրբեջանը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտաք, կհարձակվեմ, և այսպես՝ ինչ ուզի վերցնի։ Այդ գյուղերի հետ կապված շատ մեծ խնդիրներ են լինելու...»,- ասել է Սարգսյանը։

«Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ»․ Սերժ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր