ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով». ԵՄ դեսպան
18:00, 04.04.2024 | mamul.am
1815 | 0

Եվրոինտեգրման թեմայով ԱԺ լսումներին հրավիրվել է նաև Հայաստանում Եվրոմիության դեսպան Վասիլի Մարագոսը։

«Առաջխաղացում կա նաև անվտանգության հարցում Հայաստան- Եվրոմիություն համագործակցության արդյունքում: Դիտարկվում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին, էական աջակցության մասին է խոսքը»,- ասել է դեսպանը:

«ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները: Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ Եվրոմիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը», - հայտարարել է Մարագոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր