Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին: Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին: Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար: Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում: Ավարտելով խոսքս, ես սրտանց շնորհավորում եմ Տիգրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»: |