ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Նոր նշանակում` Փաշինյանի աշխատակազմում
21:54, 04.04.2024 | mamul.am
2776 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և Սերգեյ Թաշչյանի դիմումը՝



1․ Սերգեյ Սամվելի Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1)՝ 12 ամիս փորձաշրջանով` ազատելով նրան վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1) պաշտոնից։

2․ Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանին։

3․ Սերգեյ Սամվելի Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր