ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Վաղը հանդես կգամ վերջին խոսքով». Նարեկ Մալյան
23:36, 04.04.2024 | mamul.am
1919 | 0

Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից գրառում է կատարել․

«Վաղը՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:

Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյո՞ք դատավորը կվավերացնի՞ դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:

Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:

Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր