Իսրայելը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած հետախուզության տվյալները, ԱՄՆ-ին հայտնել է, որ Իրանը պատրաստվում է իր տարածքից հրթիռային հարված հասցնել Իսրայելին, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներին։ «Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ ունեն հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա իր տարածքից՝ օգտագործելով հեռահար բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ եթե Իրանն իր տարածքից հարձակվի, դա կհանգեցնի Իսրայելի վճռական արձագանքին: |