ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Հութիները «գործողություններ են իրականացրել» ԱՄՆ-ի, Իսրայելի և Բրիտանիայի նավերի դեմ
22:00, 07.04.2024 | mamul.am
3231 | 0

Հութիները հայտարարել են, որ գործողություններ են իրականացրել ԱՄՆ-ի, Իսրայելի և Բրիտանիայի նավերի դեմ:
Եմենի ռազմական ուժերը վերջին 72 ժամվա ընթացքում 5 գործողություն են իրականացրել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ֆրեգատների դեմ Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսում, հայտարարել է Եմենի հյուսիսում տիրող շիա շարժման` «Անսար Ալլահի» ռազմական ներկայացուցիչը։
«72 ժամվա ընթացքում Եմենի ռազմածովային ուժերը 5 գործողություն են իրականացրել, այդ թվում՝ Կարմիր ծովում բրիտանական Hope Island նավի դեմ»,- ասել է նա։
Բացի այդ, ըստ al-Saria-ի, հարձակման են ենթարկվել իսրայելական նավերը, մեկը` Հնդկական օվկիանոսում իսկ մյուսն՝ Արաբական ծովում։
Ինչպես նշել է հութիների խոսնակը, «Եմենի օդուժը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ռազմական ֆրեգատների ուղղությամբ՝ ի պատասխան Եմենի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիայի»:
Հութիները գործողություններ են իրականացնում Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի դեմ՝ հաջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր