ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ընդդիմությունը պահանջ ունի. ԱԳ նախարարը և փոխվարչապետը կգնան ԱԺ. «Ժողովուրդ»
09:06, 09.04.2024 | mamul.am
1177 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Տեղեկացանք, որ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը և մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք նաև, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսինքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր