ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ընդդիմադիրներից ովքե՞ր չեն մասնակցում փակ նիստին
16:00, 09.04.2024 | mamul.am
2222 | 0

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում «Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկումն անցկացվում է փակ ձևաչափով, թեպետ ընդդիմադիրները դեմ էին արտահայտվել այս որոշմանը։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գաղտնիության իրավունք չունեցող պատգամավորները չեն կարող մասնակցել նիստին։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունից Դավիթ Կարապետյանը չի կարող մասնակցել նիստին, քանի որ նոր պատգամավոր է։ Չեն մասնակցում նաև Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը։ «Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջ է, և ես չեմ կարող օրենք խախտել, որովհետև հետո ինձ հարցեր կուղղվեն, թե ինչո՞ւ են փակ նիստին մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն»,- ասաց նա:

Թեժ քննարկում՝ ընդդիմադիր պատգամավորների և Ալեն Սիմոնյանի միջև
Ընդդիմադիրներից ովքե՞ր չեն մասնակցում փակ նիստին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր