ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ «Հայաստանը ոչ մի սխալ քայլ չի արել ՌԴ-ի նկատմամբ» հայտարարությունը
15:00, 10.04.2024 | mamul.am
6488 | 0

Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդ հարցերն իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ, որում նա նշել էր, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել»։ «Աշխատանքային մակարդակի երկխոսություններ են ընթանում։ Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ հարցերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում»,- ասել է Պեսկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր