ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արարատ Միրզոյանի դատն է եղել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
09:18, 11.04.2024 | mamul.am
2153 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում արտասովոր խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայանա դատարան՝ իր ծեծի գործով հարցաքննության: Արդյունքում, դատարանում զգուշացրել են, որ Միրզոյանը ներկայանալու է, ու այնտեղ սկսվել է խառնաշփոթ, թե ովքեր կանգնեն մուտքի մոտ, ովքեր որտեղ լինեն, ինչպես դիմավորեն եւ այսպես շարունակ:
Եվ ահա, Միրզոյանը հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում իրեն ծեծել է:
Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Արա Բադոյանի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, և Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, և ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր