ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱԺ օթյակում Փաշինյանի «ախրանայի» պատճառով պատանդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է. «Հրապարակ»
09:30, 11.04.2024 | mamul.am
3773 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետևում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված՝ մարզերից եկած պատանիները: Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:
Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին՝ օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։ Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ և կիսատ թողնելով հարցուպատասխանը՝ հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, և եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետևանքներն ավելի վատ կլինեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր