ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«ԵՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովելու, և պատմությունը դա ցույց է տվել». Լևոն Ստեփանյան
21:54, 11.04.2024 | mamul.am
1823 | 0

Մենք այնպիսի պայմաններում ենք ապրում, երբ հասարակությունը պառակտված է, մեզ օգտագործում են որպես գործիք և մեր իշխանությունները ենթարկվում են դրան։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ռազմական գործիչ Լևոն Ստեփանյանը։

Նա զգուշացնում է. «Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ պայքարել Ռուսաստանի դեմ։ ԵՄ-ն չի ապահովում մեր անվտանգությունը, չի կարելի դրա հետ հույսեր կապել։ Նրանք մեր անվտանգությունը չեն ապահովելու և պատմությունը դա ցույց է տվել։ Աշխարհով մեկ նրանք լուծում են իրենց խնդիրները, իսկ մյուս պետությունների խնդիրները թողնում են չլուծված։

...Մեղրիից սկսված մինչև Քարվաճառ Ադրբեջանը հասել է իր նպատակին, իսկ Տավուշի հատվածում այդ խնդիրը լուծված չէ, մենք ենք բարձունքների վրա տեղակայցված և վերահսկում ենք իրենց շարժը։

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը փաստաթղթեր չեն ներկայացրել, թե պահանջվող տարածքները ինչպես են անկլավ դարձել։ Մենք տուպիկ ենք մտել արդեն, իշխանափոխության կարիք կա»,- ասել է Լ․ Ստեփանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր