ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով
17:24, 12.04.2024 | mamul.am
3339 | 0

Եթե IDBank-ի Visa քարտապան եք, ապա արդեն կարող եք գումար փոխանցել միջազգային VISA քարտերին VISA Direct ծառայության միջոցով։

Գործարքը կատարվում է առցանց, հաշված րոպեների ընթացքում՝ Ձեր ընտրած արժույթով և Ձեր ընտրած երկիր (երկրների ցանկն ընդլայնվում է)։

Բանկից տեղեկացնում են, որ VISA քարտերին նշված համակարգով փոխանցումները կարելի է կատարել ինչպես Idram&IDBank հավելվածով, այնպես էլ IDBanking.am առցանց հարթակով։ Արագ և հարմարավետ՝ 24/7 ռեժիմով կատարեք փոխանցումներ այլ երկրների VISA քարտապաններին։

Փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես Idram&IDBank հավելվածում կամ IDBanking.am առցանց հարթակում սեղմել «Փոխանցել միջազգային Visa քարտերի» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները։ Վերջ․ գումարն ակնթարթորեն կհաշվեգրվի ստացող կողմի քարտին։

«Փոխանցել միջազգային VISA քարտերի» ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում՝ անցնելով հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր