ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+16 °C
Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահենային գործողություն» իրականացնելու համար
19:48, 13.04.2024 | mamul.am
2432 | 0

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում MSC Aries առևտրային նավի առգրավումից հետո Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար:

Նա Եվրոմիությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել «ահաբեկչական կազմակերպություն»` պնդելով, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առևտրային նավը: Լրատվամիջոցների տվյալով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր