ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ձևավորվեց կենտրոն, որը կզբաղվի Տավուշի 4 գյուղերի հանդեպ դավաճանությունը կանխելով»․ Հովհաննես Իշխանյան
17:18, 14.04.2024 | mamul.am
4559 | 0

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Ոսկեպարում գրեթե մեկ ամսվա աշխատանքների արդյունքում ձևավորվեց կենտրոն, որը կզբաղվի Տավուշի 4 գյուղերի հանդեպ դավաճանությունը կանխելով:
Առաջին օրերից առկա էր խնդիր, որ աշխատանքները համակարգված չեն ու քաոս է առաջանում:
Այդ խումբը հնարավոր է եղել ձևավորել էնտեղ գնալու, մնալու, տեղացիներին ոգին բարձրացնելու և տեղացիների միջոցով մեր ոգիները բարձրացնելու, դավաճաններին էնտեղից չեզոքացնելու արդյունքում:
Երեկ Ոսկեպարում նաև առաջին անգամ Ոսկեպարի գյուղապետը կոշտ ու հստակ դիրքորոշում հայտնեց, որ սահմանը ոսկեպարցու բակով չի անցնելու:
Շատերը հարցնում են, թե ինչ կարելի անել Տավուշի 4 գյուղերը պաշտպանելու համար:
Հեշտ պատասխաններից է՝ կարելի է շրջանառել այս կարևոր եղելությունը, որն արել է Ոսկեպարի գյուղապետը՝ երգերի ու պարերի ներքո, և դա շրջանառելով օգնել Տավուշի 4 գյուղերի պաշտպանության կենտրոնին, որովհետև գյուղապետի խոսքը ազդարարում է կամքը, որը ներշնչվում է այլոց:
Դա նաև կօգնի, որ Երևանը ազատագրվի, քանի որ Տավուշի, Արցախի, Սյունիքի, ինչու չէ նաև Կոնսերվատորիայի խնդիրը Երևանում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր