Վայոց ձորի պատմական հուշարձաններով հարուստ անկյուններից մեկում՝ Եղեգիսի կիրճում է գտնվում հայկական միջնադարի ամենանշանավոր վանքերից մեկը՝ Հերմոնի վանքը։ Հերմոնի վանք Հերմոնի վանք Այս վանքը Վայոց Ձորի հնագույն հուշարձաններից է։ Համաձայն Ստեփանոս Օրբելյանի՝ այն հիմնադրվել է 936 թվականին, սյունյաց գահերեց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի կողմից։ Հերմոնի վանք Հերմոնի վանք Սմբատի կինը՝ Սոփիա իշխանուհին, գնել և վանքին է նվիրել Հավու գյուղը, այգիներ և ծաղկանոցներ Եղեգիս ավանում։ Հերմոնի վանք Հերմոնի վանքի մշակութային ծաղկման շրջանը վերաբերում է 14-15-րդ դարերին։ 14-րդ դարում Գլաձորի նշանավոր համալսարանից հետո այստեղ հիմնվում է մի նոր դպրոց, որը դառնում է Գլաձորի մշակութային գործի շարունակողը Վայոց Ձորում։ Հերմոնի վանք Հերմոնի վանք Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է հնի տեղում 17-րդ դարում։ Այն սրբատաշ բազալտով կառուցված եռանավ բազիլիկ է, որի ծածկն ու հարավային պատի մի մասն այսօր քանդված են։ Հերմոնի վանք |