Գործադիրն ապրիլի 12-ի հերթական նիստում հավանության արժանացրեց «ՄԼ Մայնինգ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը։ Պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական խոշոր նախագիծն ունի նոր հասցե՝ ք.Երևան, Հրաչյա Աճառյան 53: ![]() ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրում մոտ 1000 հանրային ծառայողներ հնարավորություն կունենան բնակարան ունենալու։ ![]() ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը` ներքին հարդարմամբ, կկազմի 448000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 398000 դրամ։ Ավտոկայանատեղիի արժեք է ֆիքսվել 4,4 մլն դրամը։ ![]() ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր Ծրագրին չեն կարող մասնակցել այն հանրային ծառայողները, ովքեր Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեներում կառուցված համալիրներում անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրեր են կնքել, ինչպես նաև Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի ձեռք բերման իրավունք են ստացել։ ![]() ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի հանրային ծառայող անդամները ծրագրում կներգրավվեն առաց վիճակահանության։ «Ավան Թաուերս» համալիրում բարեկեցիկ և հարմարավետ կյանքի համար առկա են բոլոր պայմանները՝ Eco friendly միջավայր՝ հագեցած ընդարձակ կանաչապատ բակային տարածքներով, դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, մանկական, ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի խաղահրապարակներ,դեպի կենտրոն տանող ճանապարհներ: ![]() ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիր «ՄԼ Մայնինգ» ընկերությունն առաջատար դիրք է գրավում ոչ միայն հանքարդյունաբերության և շինարարական նյութերի արտադրության, այլև կառուցապատման ոլորտում: Բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ www.charagayt.am կայքէջում։ |