ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Խաբում են, թե դա մերը չէ և հանձնելով խաղաղություն են բերելու Հայաստանին»․ Գագիկ Համբարյան
09:54, 17.05.2024 | mamul.am
2276 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԽՔ-ի տխրահռչակ սորոսական Արմեն հայրենադավը սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով այսպիսի հիմարություններով է բացատրում ՀՀ տարածքների նվիրումն Ադրբեջանին՝ թե բա ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են...
Նախ, դա մեր տարածքներն են, որոնք քայլիստ դավաճանաոհմակի ներկայացուցիչներն առանց հիմքի նվիրում են թուրքին. քայլիստների ադրբեջանամետ բոլոր հիմքերը կեղծ են և մտացածին...
Երկրորդը՝ օրինակ՝ Իսրայելը թքած ունի, թե Հոլանյան բարձունքները Սիրիան իրենն է համարում, Պակիստանը թքած ունի, որ Քաշմիր նահանգը Հնդկաստանն իրենն է համարում, Ռուսաստանը արհամարհած ունի, որ Կուրիլյան արշիպելագի 4 կղզիները Ճապոնիան իրենն է համարում և այսպես կարող եմ տասնյակ օրինակներ բերել....
Եվ միայն Հայաստանի դավաճան, թուրքի կոշիկները լիզող իշխանությունն է ընդունակ սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով հայրենի տարածքները նվիրելով թուրքերին խաբել հանրությանը, թե դա մերը չէ և հանձնելով խաղաղություն են բերելու Հայաստանին...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր