ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նիկոլն ապօրինի ներգաղթյալների հաշվին է ուզում ՀՀ բնակչության թիվն ավելացնել». Շարմազանով
12:48, 15.04.2024 | mamul.am
2697 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլենք հիմա էլ բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին բերել Հայաստան։
Աչքներս լույս։
Նիկոլենք բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին ընդունել Հայաստանում։
Փաստորեն Նիկոլը ապօրինի ներգաղթյալների հաշվին է ուզում ՀՀ բնակչության թիվն ավելացնել։
Մեծ Բրիտանիայի հերթական նենգ ծրագիրն է։
Պատրաստվեք՝ Հայաստանն առանց հայերի մեծամասնության պետության քաղաքացիներ լինելուն։
Ես ռասիստ չեմ, բայց Աֆրիկայից ու այլ տեղերից ապօրինի ներգաղթյալների հանրակացարան սարքել Հայաստանը՝ քաղաքական ավանտյուրա է, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում Հայաստանից կմնա լոկ «Հ» տառը»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր