ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել». Արթուր Հովհաննիսյան
16:18, 15.04.2024 | mamul.am
3718 | 2

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել:
Իսկ կարող էինք արդյո՞ք պատկերացնել պատգամավորին հրող ու հայհոյող, բայց դեռ ոտքի վրա մնացած, առանց կապտուկների որևէ մեկին:
Բայց հիմա, երբ կան տրանսպորտով երթևեկող և չկան դունչ ջարդող ու բռնաբարող պատգամավորներ, որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ:
Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր