ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Խոզաբույծները ՍԱՏՄ-ի շենքի մոտ դժգոհում են` ՌԴ-ից չստուգված, հիվանդ խոզեր են հազարներով ներմուծվում
21:36, 15.04.2024 | mamul.am
1788 | 0

Տարբեր մարզերից մի խումբ խոզաբույծներ այսօր հավաքվել էին ՍԱՏՄ շենքի մոտ։ Նրանք անհանգստացած են անկման դեպքերից․ համոզված են՝ հիվանդություն է տարածված և չեն ուզում, որ դա հասնի իրենց խոզերին։ Բացի այդ, նրանք պնդում են, որ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներկրվում` հազարներով, և անկման պատճառը կարող է դա լինել։ «Ոչ մի ներկրվող խոզի ականջին պիտակ չկա, ոնց որ մարդն առանց անձնագրի սահման անցնի»,- դժգոհեց խոզաբույծներից մեկը: Խոզաբույծների հետ զրույցի է դուրս եկել ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյան և հայտնել, թե փորձաքննության պատասխանները դեռ չկան: Նա կտրուկ հերքեց մեղադրանքները, թե խոզերը ներմուծվում են առանց փորձաքննություն անցնելու։ Պաշտոնյայի խոսքով՝ ներմուծումը իրավական նորմերին համապատասխան է, արգելել չեն կարող։ Մանրամասները՝ «Ֆակտոր»-ի տեսանյութում։

Խոզաբույծները ՍԱՏՄ-ի շենքի մոտ դժգոհում են` ՌԴ-ից չստուգված, հիվանդ խոզեր են հազարներով ներմուծվում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր