ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պատմական հիշողությունն ու պահանջատիրությունն են փորձում փոշիացնել նույն «հայ»-ի ձեռքով». Մ. Եսայան
17:18, 16.04.2024 | mamul.am
986 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական անգամ մեր հասարակությանը էս անդոնները ներքաշեցին մի նոր թակարդի մեջ՝ Ցեղասպանության զոհերի, 1․5 միլիոն մարդու ցուցակի թեման․․. Սա տիպիկ թուրքական «պահանջ» է և այս թրքական վարձկանները ապրիլի 24-ից առաջ նետեցին մեր հասարակության երեսին, և մենք էլ, միամտաբար, վիրավորված, ջղային սկսեցինք քննարկել դրանց նետած հերթական ծուղակը։
Թուրքիան այո, սրանցից պահանջում է մոռացության տալ, ժխտել, ուրանալ Հայաց Ցեղասպանությունը, թուրքերի կատարած ոճրագործությունը և դա կրկին անելու է հայի ձեռքով։
Ճիշտ այնպես, ինչպես Արցախը դատարկել տվեց հայի ձեռքով, երբ էդ «հայը» կանգնեց ու ասաց՝ Արցախը ադրբեջան է։ Ու, սկսվեց մի նոր գենոցիդ՝ Արցախում և նրա շուրջ։
Հիմա, պատմական հիշողությունը և պահանջատիրությունն են փորձում փոշիացնել նույն «հայ»-ի ձեռքով։ Գտնվեցին նաև մարդիկ, ցեղասպանության զոհերի հետնորդներ, որ ցավը սրտում սկսեցին իրենց հարազատների անունները և լուսանկարները տարածել։ Հասկացեք, վերջապես, դա սրանց պետք չի, իրենց իրենց ուրացումի գործն են անում։
Մենք մեկ բան ունենք անելու՝ ԳՈՐԾԵԼ ու՝ ՇՏԱՊ։
Վերջապես լրջանալ, խելքներս գլուխներս հավաքել, չընկնել դրանց հերթական ծուղակը և՝ գործել։ Գործել մեկ նպատակի համար՝ հեռացնել դրանց մեր երկրից, իշխանության ղեկը վերցնել դրանց ձեռքից և կանգնեցնել մեղադրյալի պատի տակ՝ համախմբված և նպատակային։
Բավ է ի վերջո ․․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր