ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե տեսանյութը չտարածեր, իրավապահ մարմիններին չէի դիմի»․ Հակոբ Ասլանյան
13:00, 16.04.2024 | mamul.am
2620 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին․ «Երիտասարդը անցել է բոլոր սահմանները և օրենքի առաջ պետք է պատասխան տա։ Ես գնում էի, որպեսզի վճարեմ և իջնեմ, նա իմ ճանապարհը փակում է, սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ ասելու չի։ Ասում եմ՝ ճանապարհ տուր, իջնեմ, չի թողնում, հրել եմ նրան և անցել»,- մանրամասնելով դեպքը՝ ասել է պատգամավորը։ Հարցին՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը որակվեց էմոցիոնալ պոռթկում, իսկ Սամվել Վարդանյանի դեպքում՝ ոչ, պատգամավորը պատասխանել է. «Դա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ կանխամտածված մոտեցում։ Իր փաստաբաններն ասում են դեմոկրատական երկրում ենք ապրում, այո՛, թող խոսեր, բայց չնկարեր, որը համարվում է իմ անձնական տարածք մտնել»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ իր կողմից հարվածներ չեն եղել և նա չէր դիմի իրավապահ մարմիններին, եթե տեսանյութը համացանցում չհայտնվեր։ «Իսկ հաճա՞խ են նման դեպքեր տեղի ունենում ձեզ հետ» հարցին՝ Հակոբ Ասլանյանը պատասխանել է՝ քիչ, վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ։

«Եթե տեսանյութը չտարածեր, իրավապահ մարմիններին չէի դիմի»․ Հակոբ Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր