Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելի տարածքին վերջերս հասցված հարվածի ֆոնին սպառնացել է «սարսափելի պատասխան» տալ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողության, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ագրեսորին պատժելու գործողությունը հաջող է ընթացել։ Հաստատակամորեն հայտնում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենափոքր գործողություն անպայման կարժանանա սարսափելի, մասշտաբային և ցավոտ պատասխանի»,- ասել է նա՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ |